Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆիլհարմոնիկը կհյուրընկալի հայտնի դիրիժոր Պիետրո Ռիցցոյին

Ֆիլհարմոնիկը կհյուրընկալի հայտնի դիրիժոր Պիետրո Ռիցցոյին
16.09.2014 | 12:26

Վաղը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի հայտնի դիրիժոր Պիետրո Ռիցցոյին (Իտալիա):

Պիետրո Ռիցցոյի ղեկավարությամբ կհնչեն Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը, Գերշվինի Դաշնամուրի կոնցերտը, Բրամսի «Ողբերգական» նախերգանքը և Սիբելիուսի Ջութակի կոնցերտը: Մենակատարներ՝ Էշլի Վոս, դաշնամուր (Մեծ Բրիտանիա) և Բորիս Բրովցին, ջութակ (Մեծ Բրիտանիա):

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ